Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մյասնիկյան պ.-Հերացի փ. հատումից մինչև Մյասնիկյան պ.-Աճառյան փ. հատում ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ:
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Դեպի Նոր Նորք վարչական շրջան առաջարկվում է երթևեկել Արմենակյան կամ Բաբաջանյան փողոցներով:
Հորդորում ենք վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: