Հայաստանում կրոնական կազմակերպությունների գրանցման կարգը

Կրոնական համայնքը կամ կազմակերպությունն իրավաբանական անձ է ճանաչվում պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից: Կրոնական կազմակերպությունը գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին իրավաբանական անձանց պետական ռեգիստր պետք է ներկայացվի կրոնի գործերով պետական լիազորված մարմնի փորձագիտական եզրակացությունը` հետևյալ պայմանների վերաբերյալ` քաղաքացիների խումբը ճանաչվում է որպես կրոնական կազմակերպություն, եթե այն չի հակասում խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքին, հիմնվում է պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի վրա, իր դավանանքով մտնում է համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ, զերծ է նյութապաշտությունից և ուղղված է դեպի հոգևոր ոլորտները, ընդգրկում է առնվազն 200 հավատացյալ անդամ:

Մինչև 18 տարեկան երեխաները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը` անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից և այլ հանգամանքներից:

Փորձագիտական եզրակացություն ստանալու համար կրոնական կազմակերպությունը պետք է ներկայացնի վերոգրյալ պայմանները հավաստող փաստաթղթեր:

Փորձագիտական եզրակացությունը դիմողին տրվում է դիմելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Փորձագիտական եզրակացության ձևը սահմանում է կրոնի գործերով պետական լիազորված մարմինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել