«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 11-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի Պարույր Սևակի փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքի Երևանյան, Ռ.Միքայելյան, Մյասնիկյան և Շահումյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
Ավտմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 9-ին ժամը 11։00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Կոտայք բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 9-ին ժամը 12։30-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Զաքարյան, Բանակի, Հերացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: