Մինչև 20։00 ջուր չի լինի Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված,  հուլիսի 9-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Նոյեմբերյան քաղաքի Ավ.Իսահակյան, Անտառագործներ, Տիեզերագնացներ, Երևանյան փողոցների ջրամատակարարումը:

Հուլիսի 9-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ 25, 27, 29 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 46-52 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը։

Հուլիսի 9-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր 55/1-181/3, 50-179/1 տների ջրամատակարարումը:

Հուլիսի 9-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մ.Սարյան 0-52 տների, Մ.Սարյան 20, 22 շենքերի, Արամի 5/1 շենքի ջրամատակարարումը:

Հուլիսի 9-ին ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Մալաթիա, Վարուժան, Բատիկյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել