Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
Վերը նշված պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը չհայտնելը պատժվում է տուգանքով` 50 000 (հիսուն հազար) դրամի չափով: