Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը:
Այս տարի կինոփառատոնը կանցնի առանց ավանդական կարմիր գորգի։ 21-րդ կինոփառատոնի կարմիր գորգին կփոխարինեն նկարիչ Դավիթ Քոչունցի էսքիզներով հայ վարպետների կողմից պատրաստված գորգերը «Հղման կետ» (Point Of Reference) հավաքածուից:
«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է կրկնակի օսկարակիր, աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին։