«Ռուսաստանում շոգը սահմանել է ջերմաստիճանի ևս 38 ռեկորդ»․ Լևոն Ազիզյան

«Հայաստանի կոմֆորտ ջերմաստիճանի ֆոնին զուգընթաց հունիսի 29-ից Ռուսաստանում օդի առավելագույն ջերմաստիճանի տասնյակ ռեկորդներ են գրանցվել։ Բացառություն չի եղել հուլիսի 3-ը, երբ ՌԴ 38 բնակավայրերում գրանցվել են ջերմաստիճանային ռեկորդներ։

Մոսկվայում երկրորդ օրն անընդմեջ սահմանվել են ռեկորդային բարձր ցուցանիշներ՝ մեգապոլիսի ԺՏՆՑ բազային օդերևութաբանական կայանում երեկ օդի ջերմաստիճանը գրանցվել է +32,7°C՝ 0,5°-ով գերազանցելով 1917 թվականի հեղափոխական տարվա նախորդ ռեկորդը։

Երեկվա ռեկորդակիրների թվում են եղել նաև Կիրովը, Կոստրոման, Յոշկար-Օլան, Վլադիմիրը, Չեբոկսարին, Տուլան, Ռյազանը, Օրելը, Տամբովը և մի շարք այլ ՌԴ եվրոպական մասի հանրապետական և​ տարածաշրջանային կենտրոններ, ինչպես նաև ռեկորդները հասել են երկրի ասիական հատված ընդհուպ մինչև Չիտաև նույնիսկ Յուժնո-Սախալինսկ:

1926 թվականի՝ գրեթե հարյուրամյա ռեկորդը թարմացվել է Ներչինսկի Զավոդ գյուղում, որը գտնվում է Անդրբայկալյան երկրամասում. այնտեղ հուլիսի 3-ի նոր առավելագույն արժեքը այժմ +35,7°է:

Ըստ կանխատեսումների օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին ևս կբարձրանա՝ կլիմայական նորմայից բարձր լինելով 4–9° C-ով Կենտրոնական, Հարավային, Հյուսիսային Կովկասի և Մերձվոլգյան դաշնային շրջաններում, ինչպես նաև Հյուսիսարևմտյան դաշնային շրջանի արևելքում և Արևմտյան Ուրալի դաշնային շրջանի արևմուտքում գրանցելով նոր ռեկորդային ցուցանիշներ»,-այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել