Արաբկիրի թաղապետն ու այլ պաշտոնյաներ են ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։

«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,-այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Iravaban.net-ի տեղեկություններով՝ ձերբակալվել են թաղապետ Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։

Խուզարկությունը կապված է գնումների ընթացքում չարաշահումների, փողերի յուրացման, կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքի չարաշահման և փաստաթղթեր կեղծելու կասկածանքի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել