Խաբեություն է տարածվում զանգերի միջոցով։ Այս մասին տեսանյութ է հրապարակել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Նոր տարափ է սկսվել։ Շատ սիրուն հայերենով զանգում են ձեր բանկի կամ էլկետրոնային դրամապանակի անունից։ Դուք հնարավոր է տեսնեք, որ ձեզ զանգում են հենց ձեր բանկից, որովհետև հեռախոսահամարները կեղծում են։ Ասում են, թե խնդրի առաջ եք կանգնած, թե ինչ-որ հանցագործներ ձեր հաշվեհամարով վարկ են ձևակերպում։ Ասում են՝ հեսա կոդ կուղարկենք, դա ասեք։ Իրականում, զանգողը հենց այդ վարկը ձևակերպողն է։ Մարդուց անհրաժեշտ ինֆորմացիան վերցնում են ու վարկը ձևակերպում»,-նշում է Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետը հորդորում է հիշել, որ ոչ մի բանկ կամ ֆինանսական այլ կազմակերպություն հաճախորդից գաղտնաբառ չի պահանջում։
Մանրամասները՝ տեսանյութում։