Հուլիսի 2-ին, ժամը 8.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 24-րդ կմ-ին բախվել է պարիսպին:
Ուղևորներից 81-ամյա Ռիմա Ա.-ն մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: