«Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով խստացվել են մոտեցումները»․ Տիգրան Ավինյան

«Կենտրոնում փուլ առ փուլ ստեղծում ենք պայմաններ երևանցիների առօրյան բարելավելու և երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու համար:

Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով խստացվել են մոտեցումները:

Երևանի ավագանու կողմից սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող արտաքին գովազդի վահանակները հեռացվում են. անցած կես տարում շուրջ 1350 արտաքին գովազդ է համապատասխանեցվել նոր չափորոշիչներին, մեկ տարում էլ՝ ապամոնտաժվել ինքնակամ տեղադրված շուրջ 14500-ը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել