Արցախի հանրային հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը, գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը, թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ՝ անելու հնարավորը արցախցիների շրջանում սոցիալական կապերի, հայկական ինքության արցախյան առանձնահատկությունների և արցախյան բարբառի պահպանման, արցախցիներին հուզող խնդիրները վերհանելու, դրանց մասին պարբերաբար բարձրաձայնելու ուղղությամբ»։
Արցախի հեռուստատեսության լրագրողները ստեղծել են «10–րդ նահանգ» լրագրողական հասարակական կազմակերպությունը, որի առաջին ծրագիրը Արցախ TV-ն է։
Այն գործունեությունը կծավալի առայժմ միայն սոցցանցերում։