«Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունը ներկայացնում է իր նոր ապրանքային նշանը

Հայաստանի տեխնոլոգիական առաջատար հանդիսացող «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունը ներկայացնում է իր նոր ապրանքային նշանը: «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունն այսուհետև Վիվա-ՄՏՍ-ի փոխարեն շուկայում կներկայանա Viva ապրանքային նշանի ներքո:

«Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը, ընկերության նոր դիրքավորումը շուկայում ու զարգացման նոր ռազմավարությունը: Viva-ն իր մեջ կրում է ընկերության նորացված ինքնությունը՝ խորհրդանշելով շուկայում զբաղեցրած նոր դիրքերն ու հնարավորությունները, ժամանակակից նոր ծառայությունները, հաճախորդների ու մյուս շահառուների նոր ընկալումները ծառայությունների, որակի և ընկերության արժեհամակարգի վերաբերյալ:

Նոր ապրանքային նշանն ընկերության նոր ուղերձն է՝ ի պատասխան իր բաժանորդների նոր ակնկալիքներին»,-նշում են ընկերությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել