«Սյունիքում համոզվեցինք, որ այն պատկերներն ու տրամադրությունները, որոնք փորձում էին փոխանցել մեզ, այդպես չէ»․ Բագրատ Սրբազան

«Սյունիքում համոզվեցինք, որ այն պատկերներն ու տրամադրությունները, որոնք փորձում էին փոխանցել մեզ, այդպես չէ։ Միևնույն ժամանակ մեր այցը միտված էր քանդելու ստերի կապանքները և ցույց տալու, թե մարդիկ իրականում ինչ են մտածում ու ինչպես են ապրում։

Սյունիքում մարդիկ հակառակ բոլոր բռնաճնշումների ոչ միայն փողոցներում էին հավաքված, այլև թե՛ տներից, թե՛ աշխատելիս շատ ջերմորեն արձագանքում էին։ Մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում, թե ինչպես են այս ամբողջ ընթացքում ստի մեջ ապրել։ Մի բառ չկա չափազանցված, իրական պատկերներ են դրանք։

Խնդիրը սկսել է Շուռնուխից, Սյունիքից, ուղղակի պետք է գնալ, դետալային տեսնել՝ ինչ է կատարվել և ինչ է կատարվում։ Ինչ ասում են, սուտ է ուղղակի, սա հայրենահանձնման ու պատերազմի գործընթաց է, պատերազմ բերելու։

Այս ասֆալտն էլ, որ արել են, գնացեք, տեսեք՝ ինչ վիճակում է, մեր անելիքը ճշմարտության մասին է։ Բերած գումարները թող ցույց տան՝ ինչի վրա են ծախսում։ Ժողովրդի հաշվին արտաքին պարտքը մեծացնելով անընդհատ, արդեն 6 միլիարդ մեծացել է մոտավորապես, հինգուկես է, կհասնի 6-ի»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը այսօր՝ հուլիսի 1-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել