Հայտնաբերվածը մարիխուանա է․ տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ Արմավիրի մարզի պարեկները հունիսի 18-ին Երևան-Արմավիր ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա։

Թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով վարորդը և ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Մեծամորի բաժին։ Անձնական խուզարկությամբ 32-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել է 3 գրամից ավելի դեղնականչավուն զանգված։

Հաջորդ օրը Երևան-Արմավիր ճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի ավտոմեքենա։ Վարորդը և ուղևորը, դարձյալ ապօրինի թմրանյութ պահելու կասկածաքնով, ձերբակալվել և տեղափոխվել են Մեծամորի բաժին։

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
27-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Ուղևորը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է։

Երկու դեպքով էլ տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել