Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել

Թուրքիայի Իզմիր նահանգի Թորբալի քաղաքում առնվազն 4 մարդ է զոհվել, իսկ 20-ը վիրավորվել պայթյունի հետևանքով, որը, ենթադրաբար, տեղի է ունեցել գազի արտահոսքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը, որը, վկայակոչելով Թորբալիի քաղաքապետին, հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 20 մարդ, որոնցից 10-ը՝ ծանր։

Դեպքի վայրում հետաքննությունը շարունակվում է: Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի տակ գտնվող ռեստորանում։

Պայթյունի ուժգնության պատճառով շրջակա շենքերին, աշխատատեղերին և տրանսպորտային միջոցներին պատճառվել են լուրջ վնասներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել