Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին: Այն կարող է պատմական հաղթանակ բերել ծայրահեղ աջ «Ազգային միավորմանը»:
Ֆրանսիացիները երկու փուլում պետք է ընտրեն 577 պատգամավորի, որոնք ներկայացնելու են նրանց շահերը երկրի խորհրդարանում:
Պայքարն ընթանում է երեք հիմնական ուժերի միջև, որոնցից յուրաքանչյուրը վայելում է քաղաքացիների աջակցությունը:
Վերջին հարցումների համաձայն՝ առաջատարն «Ազգային միավորումն» է՝ ձայների 37 տոկոսով, որին հաջորդում է ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատը»՝ ձայների 28 տոկոսով, նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան՝ «Միասինը», կարող է ստանալ ձայների 20 տոկոսը:
Ընդ որում՝ մասնակցության հայտը կարող է կազմել 67%, ինչը 20%-ով ավելի է, քան 2022-ի նախագահի ընտրության ժամանակ: