«Շատ հետաքրքիր այցելություն ունեցանք Մեղրի, որքան, որ մարդիկ հավաքված էին այդ փոքրիկ հրապարակում և իր շուրջը, այդքան էլ կողքի տարածքներում էին։ Պետք է ասել՝ նախապես որոշակի ճնշումներ են գործադրել մարդկանց վրա, որպեսզի չգան հավաքին կամ հանդիպմանը, այդուհանդերձ մարդիկ եկել էին, և շատ ուրախ եմ դրա համար։ Մեր նպատակն էլ հենց այն էր, որպեսզի հանդիպենք անհատապես։
Սա պետք է դառնա յուրաքանչյուրի անձնական պայքարը, անձնական պայքարը և անձնական թեման, որպեսզի այդ փոփոխությունները մենք միասին կարողանանք իրականացնել։
Քիչ հետո պիտի շարժվենք դեպի Կապան, և առավոտ կանուխ՝ ժամը 3-ին կամ 4-ին, բարձրանանք Խուստուփ՝ մեր մեծ Զորավարին այցելության, իր հետ ուխտ կնքելու, որ այս ճանապարհից մենք որևէ կերպով ետ չենք կանգնելու»,-այս մասին ասաց Բագրատ Սրբազանը Մեղրիի բնակիչների հետ ունեցած հանդիպումից հետո։