Նախագահին է առաջարկվել Սարգիս Պետրոսյանի թեկնածությունը՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունիսի 28-ին, որոշում է ստորագրել, որով Հանրապետության նախագահին է առաջարկվել Սարգիս Պետրոսյանի թեկնածությունը՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

«2024 թվականի հունիսի 28-ին, դռնփակ նիստում, քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

Հանրապետության նախագահին առաջարկել Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանի թեկնածությունը՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշվում է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել