Կալանավորված կանանց և անչափահասների համար կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են բարելավված նյութակենցաղային պայմաններ:
Կալանավորված կանայք և անչափահասներն օգտվում են ամենօրյա՝ երկու ժամից ոչ պակաս տևողությամբ զբոսանքի իրավունքից, որի ընթացքում հնարավորություն է տրվում զբաղվել մարմնամարզությամբ:
Կալանավորված կանայք իրավունք ունեն կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենց մոտ պահել մինչև երեք տարեկան իրենց երեխաներին:
Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող կալանավորված կանանց համար ստեղծվում են համապատասխան նյութակենցաղային պայմաններ, կազմակերպվում է մասնագիտացված բուժսպասարկում: Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող կանանց որպես տույժի միջոց պատժախուց տեղափոխելն արգելվում է: