Ե՞րբ է դադարում լիազորագիրը

Ներկայացնենք այն դեպքեր, որի ժամանակ լիազորագրի գործողությունը դադարում է:

Այսպես, լիազորագրի գործողությունը դադարում է, եթե՝
1) լիազորագրի ժամկետը լրացել է.
2) իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները.
3) լիազորագրողը վերացրել է այն.
4) անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է.
5) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը.
6) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը.
7) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը.
8) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ում տրվել է լիազորագիրը:
Լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել դրանից: Այդ իրավունքներից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել