Ո՞րն է աշխատակցին տրամադրվող բաժնետոմսը

Բաժնետիրական ընկերության աշխատակիցներին կանոնադրությամբ սահմանված կարգով կարող են տրամադրվել աշխատակցի բաժնետոմսեր, որոնք կարող են լինել հասարակ (սովորական) կամ արտոնյալ: Աշխատակցի բաժնետոմսերը տեղաբաշխվում են Ընկերության աշխատակիցների միջև` այդ նպատակի համար աշխատակիցներիբաժնետիրացման հատուկ հիմնադրամի միջոցների հաշվին` Ընկերության կողմից իր բաժնետերերից հետ գնած բաժնետոմսերից:

Աշխատակցի բաժնետոմսերի մասը չպետք է գերազանցի կանոնադրական հիմնադրամի քսանհինգ տոկոսը:

Աշխատակցի բաժնետոմսը Ընկերության աշխատակցին արտոնյալ պայմաններով վաճառված անվանական բաժնետոմս է: Աշխատակցի բաժնետոմսերի շրջանառությունը կարող է սահմանափակվել կանոնադրությամբ սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք տարով, սկսած դրանց տեղաբաշխման օրվանից:

Աշխատակիցների բաժնետոմսերը տեղաբաշխվում են աշխատակիցների միջև վերջիններիս համաձայնությամբ: Աշխատակցի բաժնետոմսերի դիմաց վճարվող գումարը կարող է անվանական արժեքից ցածր լինել, բայց ոչ պակաս քսանհինգ տոկոսից:

Աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում, բացի կենսաթոշակի անցնելու դեպքերից, Ընկերությունը նախապատվության իրավունք ունի հետ գնել աշխատակցի բաժնետոմսերը շուկայական գնով, սակայն անվանական արժեքից ոչ պակաս:

Աշխատակցի բաժնետոմսերի մահացած տիրոջ ժառանգորդները, եթե գործում են որոշակի ժամկետով դրանց շրջանառության սահմանափակումները, իրավունք ունեն Ընկերությունից պահանջել դրանց հետգնումը շուկայական գնով, սակայն ոչ պակաս անվանական արժեքից, կամ պահանջել դրանք փոխարկել Ընկերության այլ բաժնետոմսերի, եթե այդպիսիք հայտարարված են Ընկերության կողմից:

Աշխատակցի բաժնետոմսի սեփականատերերը, բացառությամբ դրանց շրջանառությունը որոշակի ժակետով սահմանափակելու դեպքերի, օգտվում են նույն իրավունքներից, ինչպիսիք սահմանված են օրենքով և կանոնադրությամբ` դրանց համապատասխանող հասարակ (սովորական) կամ տարբեր դասերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի համար:

Աշխատակցի բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է տարբերվի Ընկերության հասարակ (սովորական) և համապատասխան դասի արտոնյալ արժեթղթի անվանական արժեքից:

Աշխատակիցների բաժնետոմսերի տեղաբաշխման, դրանց դիմաց վճարման և աշխատակիցների արտոնությունների սահմանման կարգի մասին որոշումը կայացնում է ժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել