Ընթացիկ արժութային գործարքների իրականացման նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել:
Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի կայունության պահպանման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ռիսկերի կանխարգելման և վիճագրական նպատակներով կարող է սահմանել կապիտալի շարժի ու ֆինանսական արժութայինգործարքների իրականացման համար կարգ և պայմաններ:
Ռեզիդենտները Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կարող են առանց սահմանափակումների իրականացնել արժութային գործարքներ` օտարերկրյա պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումների հետ կապված գործարքները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով: