Այսօր՝ հունիսի 25-ին, Երևանի ավագանու նիստում ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն անդրադարձավ ջրի ու էլեկտրամատակարարման խնդիրներին։
«Հոգալով մեր ազգաբնակչության առողջության համար՝ շատ ավելի կարևոր կլինի, որ մարդկանց չհասցնենք մինչև հիվանդանոց, այսինքն՝ ամեն ինչ անենք, որ մարդիկ առողջ լինեն և հնարավորինս քիչ սթրեսի ենթարկվեն։
Այն, ինչ երևանցիներն են կրում ամեն օր, դուք, վստահ եմ, իշխանություն լինեք, թե ընդդիմություն, նույն անհարմարությունները կրում եք։ Չի կարող դա բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա։
Առաջինը դա հենց ջուրն է, որն այսօր շատ լուրջ խնդիր է դարձել։ 35 աստիճան շոգին հազարավոր մարդիկ ճնշման պատճառով զրկված են լողանալուց, գիշերներն առհասարակ չունեն ջուր, իսկ, օրինակ, Էրեբունի վարչական շրջանում մարդիկ մեռան բողոքելով, որ պարզ չէ՝ ինչ է հոսում, գարշահոտ հեղուկ է հոսում, որևէ մեկը չի ուզում ստուգել որակը։
Մենք կարող ենք ասել՝ դե այստեղ ջուրն է մեղավոր, օպերատորին դիմենք, այնտեղ լույսի, հոսանքի լարումն այնքան ցածր է, որ մի աղբյուրի փոխարեն արդեն 2-ն ես միացնում, որ կարողանաս կարդալ։
Սա վերջին նիստն է, բայց դա մեզ չի խանգարի հնարավորինս սեղմ ժամկետներում, և ես պետք է խնդրեմ, որ Քաղաքապետարանը կազամակերպի այս դահլիճ երևանցիներին ծառայություններ մատուցող օպերատորներին, սպառողների իրավունքները պաշտպանող ՀԿ-ներին, և նաև մենք նույնպես, և հասկանանք, զրուցենք, թե մենք ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած»,-ասաց Աբգարյանը։