Ինչպե՞ս են պահվում վարչական վարույթի նյութերը

Վարչական վարույթ հարուցելու պահից վարչական մարմինը կազմում է առանձին գործ, որում պահվում են տվյալ վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում` վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտը (դրա հաստատված պատճեն):

Վարչական մարմինը միաժամանակ վարում է վարչական գործերի ժամանակագրական և առարկայական հաշվառման գրանցամատյաններ, ինչպես նաև առանձին գրանցամատյան` վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի հաշվառման համար:

Վարչական վարույթի վերաբերյալ գործերի և դրանց հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանի վարման կարգն ու պայմանները սահմանում է վարչական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի կարգի հիման վրա:

Վարչական վարույթի վերաբերյալ գործերը պահպանվում են օրենսդրությամբ սահմանված գործավարության կանոններին համապատասխան և օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվ հանձնվելու:

Բանավոր և այլ ձևի վարչական ակտեր ընդունելու վերաբերյալ գործավարություն և հաշվառում չի իրականացվում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել