Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել

Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, և այժմ միջոցներ են ձեռնարկվում եկեղեցու և սինագոգի վրա կրակած գրոհայիններին չեզոքացնելու համար։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԿ) տեղեկատվական կենտրոնի աղբյուրներին։

«Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, ահաբեկչական հանցագործությունները կասեցնելու և զինված հարձակման մեջ ներգրավված անձանց ձերբակալման նպատակով Դաղստանի Հանրապետության ՌԴ ԱԴԾ վարչության պետը որոշել է հակաահաբեկչական գործողություն իրականացնել և ՀԱԳ իրավական ռեժիմ սահմանել», – ասված է ԱՀԿ-ի հայտարարության մեջ:

Այժմ աշխատանքներ են տարվում զինված անձանց որոնելու և վնասազերծելու ուղղությամբ, որոնք կրակել են Մախաչկալայի և Դերբենտի եկեղեցիների և սինագոգի շենքերի վրա։

Տեսանյութերը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել