Հսկիչ գնումներով ձեռք բերված և չվե­րադարձված դեղորայքը, բժշկական նյութերը և կենդանիների համար նախատեսված կերերը ենթակա կլինեն ոչնչացման

ՊԵԿ-ը հանրային քննարկման է ներկայացրել  «Կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելո մասին» Կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հսկիչ գնումներով ձեռք բերված և չվե­րադարձված դեղորայքը, բժշկական նյութերը և կենդանիների համար նախատեսված կերերը  ենթակա են ոչնչացման, իսկ ալկոհոլային խմիչքները, բջջային հեռախոսները, ոսկյա և արծաթյա զարդերը հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տնօրինմանը։

ՀՀ կառավարության 27.07.2017թ. N 904-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի համաձայն՝ հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինմանը:

«Նախագծով նախատեսվում  է, որ հսկիչ գնումներով ձեռք բերված և չվե­րադարձված դեղորայքը, բժշկական նյութերը և կենդանիների համար նախատեսված կերերը ենթակա կլինեն ոչնչացման, իսկ ալկոհոլային խմիչքները, բջջային հեռախոսները, ոսկյա և արծաթյա զարդերը հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում կհանձնի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տնօրինմանը»,- նշված է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել