Ինչպե՞ս պետք է կազմել Սահմանադրական դատարան ուղղված դիմումը

Դիմումը սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի (անձանց) կողմից ստորագրված։

Դիմումում պետք է նշվեն՝
1) սահմանադրական դատարանի անվանումը.
2) դիմողի անունը (անվանումը), հասցեն (իրավաբանական հասցեն).
3) դիմողի ներկայացուցչի մասին անհրաժեշտ տվյալներ, եթե կան այդպիսիք.
4) Սահմանադրության այն հոդվածը, որը սահմանադրական դատարան դիմելու իրավունք է տալիս.
5) սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները` Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով.
6) դիմումին կցվող նյութերի ցանկը, եթե կան այդպիսիք։

Անհատական դիմումներով
(կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված օրենքների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա) դիմողը պարտավոր է սահմանադրական դատարան ներկայացնել նաև օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն՝ պետական տուրքի վճարումից ազատելու մասին:

Պետական տուրքը ֆիզիկական անձանց սահմանադրական դատարան դիմելու համար սահմանվում է բազային պետական տուրքի հնգապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց համար` քսանապատիկի չափով:

Դիմողի միջնորդության հիման վրա նրան պետական տուրքի վճարումից ազատելու հարցը սահմանադրական դատարանը լուծում է անհատական դիմումը քննության ընդունելու հարցը լուծելու հետ միաժամանակ` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել