Հունիսի 19-ին Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցիս շրջանակներում աշխատանքային ճաշ եմ ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ:
Այս մասին հայտնում է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Աշխատանքային ճաշի ընթացքում քննարկել ենք Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման ընթացքին վերաբերող օրակարգային հարցեր:
Անդրադարձ ենք կատարել ինչպես երկկողմ Հայաստան-Ֆրանսիա, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարներին»,-նշել է նա: