«Երեկ ես հայտ էի տալիս ելույթի․ նպատակս՝ թուրքասիրությամբ հայտնի և Հայաստանը վիլայեթացման քաղաքականություն վարող Մարիա Կարապետյանի ելույթին անդրադարձ կատարելն էր, նաև իշխանության հակաօրինական ընթացքը արդարացնող Արուսյակ Ջուլհակյանի ելույթին անդրադարձ կատարելն էր, բայց այն ինչ տեղի ունեցավ երեկ` այս շենքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ բնականաբար, փոխում է նաև ելույթի իմաստն ու տրամաբանությունը։
Երեկ ոչ լեգիտիմ իշխանության հերթական գործողության հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ, նաև ոստիկաններ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնց առողջություն ենք մաղթում, բայց նաև երեկվա իրադարձությունները փաստեցին, որ մենք շարունակվում ենք գտնվել մի քաղաքական ռեժիմի կառավարման պայմաններում, որ չի խնայում ոչ մի բան, ոչ մի կարմիր գիծ չունի, պատրաստ է ամենաբիրտ գործողություններով ոտնահարել ոչ միայն սահմանադրական կարգը, այլև՝ քաղաքացիների կյանքի և առողջության դեմ կազմակերպի հանցագործություններ»,-այսօր՝ հունիսի 13-ին ԱԺ նիստի ընթացքում հայարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։