Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարություն է արել․ «Կոչ ՀՀ մշակույթի ներկայացուցիչներին՝ կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև»

Հայաստանի մշակութային համայնքի հարգելի ներկայացուցիչներ, այսօր մեր երկիրը դժվար ժամանակներ է ապրում. խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից հատուկ միջոցներ կիրառելու արդյունքում տուժել են մեր բազմաթիվ համաքաղաքացիներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Նրանց մեջ կան կանայք, և մեկ հոգու, ի մեծ ցավ, մատներն են պոկվել։ Համացանցը լի է լուսանկարներով և տեսանյութերով, որոնք ցույց են տալիս տեղի ունեցող բռնությունները։

Այս դժվարին պահին դիմում եմ ձեզ՝ հայ մշակույթի սրտացավ ու հոգատար ներկայացուցիչներ. մեր պարտքն է տեր կանգնել մեր ժողովրդին, մեր եղբայրներին ու քույրերին։ Կոչ եմ անում դուրս գալ փողոց և կանգնել ոստիկանության ու ցուցարարների միջև՝ կանխելու հետագա արյունահեղությունը։

Մեր մշակույթը միշտ եղել է խաղաղության, մարդասիրության և արդարության խորհրդանիշ։ Ցույց տանք բոլորին, որ արվեստի ու ոգու ուժն ավելի ուժեղ է, քան զենքի ու բռնության ուժը։ Միասին մենք կարող ենք պահպանել խաղաղությունը և կանխել հետագա ողբերգությունները»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել