Բագրատ Սրբազանը՝ անելիքների մասին

Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտաում հավաքված քաղաքացիներին հայտնեց իրենց առաջիկա անելիքների մասին։

«Հետևյալն է մեր ծրագիրը։ Ես ձեզ ասել էի չէ 96 ժամ։ Բոլրիս հանձնառությունը չափազանց կարևոր է։ Մենք պետք է այս երկու օրվա նեղությունը տանենք և բոլորով պետք է տանենք։ Ուրեմն ասեմ՝ նախ որ այս միջադեպի համար ես մեր բոլոր իրավաբաններին հրավիրում եմ որոշ խորհրդակցության, որովհետև այդ հատուկ միջոցը կիրառվել է ոչ թե մարտի բռնված, բախումների մեջ գտնվող մարդկանց նկատմամբ, այլ կիրառվել է այգում կանգնած մարդկանց նկատմամբ։ Դա ուղղակի նշանակում է տեռոր, ահաբեկչություն, այս ամբողջը ոստիկանապետի և նրան հրահանգ տվողի պատասխանատվությունն է։ Սա պետք է օրինավոր ճանապարհով և պետք է պատասխանատվություն կրեն հատուկ միջոց կիրառողները։ Ըստ մեր տեղեկությունների՝ գնացել է կառավարության շենք։ Մենք հիմա շարժվելու ենք կառավարության շենք, բայց հետևյալն ասեմ՝ ուրեմն գնալու ենք կառավարության շենք, այս ապօրինության համար էլ պատասխան պահանւելու և կտեսնենք՝ այնտեղ է, թե այնտեղ չի։ Ուղղակի չգիտենք, թե ուր է։ Կգնանք այնտեղ, կհասկանանք, կտեսնենք։ Բայց մենք ուրիշ բան էլ ունենք անելու։

Վաղն առավոտյան, ժամը 10-ին կառավարության նիստն է, մի մարդու պես պետք է գտնվենք այնտեղ։ Եթե իսկապես մենք ուզում ենք, որ այդ հարցերը լուծվեն, մեկ մարդու պես պետք է այնտեղ գտնվենք։ Այդ մի քանի ժամը պետք է մեզնից զոհաբերենք հայրենիքի համար։ Հիմա մենք գնալու ենք կառավարության շենք։ Ինձ թվում է, որ փախնելու է։ Եթե այս պահին նպատակահարմար չեք տեսնում, մենք միևնույն է, վերադառնալու ենք այս ճամբարը։ Մենք չենք կարող թողնել դա, շարունակական պետք է դառնա։ Վստահ եմ ամառանոց չի գալու, որովհետև վախեցած է, սարսափած։

Առավոտյան ժամը 9-ից սկսած՝ գտնվելու ենք կառավարության դիմաց:

Բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին՝ սպասում ենք ձեր դատապարտող հայտարարություններին։ Կազմում եք ձեր դատապարտող հայտարարությունները այսօրվա անօրինակությունների հանդեպ։ Բոլորին հղում եք ձեր գրությունները։ Ժամն է ձեզ ցույց տալու, թաքնվե չկա։ Սպասում ենք առավոտյան կառավարության շենքի դիմաց»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել