«Բեկորը ո՞նց է որոշել, որ իմ որդին չպետք է զոհվի, պետք է զոհվի մյուս զինվորը»․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը վարչապետին ասաց, որ հենց հիմա Ջերմուկ քաղաքից մի քանի կիլոմետր այն կողմ նստած են ադրբեջանցիները, և դրա մասին խոսք չկա․ անընդհատ խոսում եք տարածքից, բայց հենց մեր սուվերեն տարածքում արդբեջանցիները նստած են։

«Հենց հիմա մեր հայրենակիցներն են ծեծի ենթարկվում, որդեկորույս ծնողները հենց հիմա այնտեղ են, ծեծի են ենթարկվում, Դուք խոսում եք խոնարհումից, բայց այդ մարդիկ՝ կարմիրբերետավորները, ծեծելով հեռացնում էին իրենց շիրիմներից, որ Դուք գաք էնտեղ։ Միակ լուծումը Ձեր հեռացումն է իշխանությունից, որովհետև միգուցե նոր հնարավորություններ և նոր հորիզոններ բացվեն՝ անկախ ամեն ինչից՝ ով է Կառավարության ղեկին, անգամ իմ եղբայրն էլ լիներ, ես իրեն կհորդորեի՝ միգուեցե հնարավորություն ընձեռնվի նոր Կառավարությանը նոր լուծումներ գտնել ՀՀ- համար»,-նշեց Դանիելյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ձեր խոսքի բանալի բառը միգուցեն է։ Ես էսօր նաև լրագրողների հետ նրանց հարցին եմ պատասխանել և ասել եմ՝ մենք մեր օկուպացված տարածքների հարցը երբեք դուրս չենք բերելու օրակարգից, երբեք դա տեղի չի ունենալու։ Ես այս քարտեզի մեջ եմ ընտրվել, էս քարտեզի մեջ ապրող մարդիկ են մեզ ընտրել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել