«Մեղավորը նրանք էին, ովքեր մի փուչիկ դաշինք էին ձևավորել, որի անդամները, պարզվեց, ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններն էին կատարում, այլ գնացել, Ադրբեջանի հետ պլանավորում են մեր դեմ պատերազմը»,-ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն արձագանքեց պատգամավորների հարցին ասելով․ «Դուրս կգանք, մենք կորոշենք։ Բա ձեր կարծիքով՝ հաջորդ քայլը ո՞րն է, կարո՞ղ է հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա»։
Հարցին՝ ուր է գնում նման քայլերով Կառավարությունը, գործադիրի ղեկավարը պատասխանեց․ «Ասեմ՝ ուր ենք գնում, ասեմ, որ համարյա հասել ենք տեղ։
Գնում ենք դեպի իրական Հայաստան․ ինքնիշխան, անվտանգ, խաղաղ, սահմանազատված սահմաններով պետություն։
Չենք ասում շուտ, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»։