«Արածիցդ հետևություննե՛ր արա, մտածում ես, որ սա ինչ-որ մարդկանց արա՞ծ է, ու, եթե դրսում, օրինակ, 20 հազար մարդ է, այլ ոչ թե 200 հազար, ուրեմն՝ ամեն ինչ դու ճիշտ ես անո՞ւմ։
Ազգդ քեզ չի սիրում, անկախ նրանից՝ գնում են միտինգ, թե ոչ, լավ են ապրում, թե վատ, չեն սիրում, ուզում են, որ գնաս, նույնիսկ կողքիններդ հոգնել են, հոգնել են քո ձայնից, արտաքին տեսքից, նկարից, հեծանիվից․ կազինո գնացողները գիտեն, որ եթե ուզում են կրած դուրս գալ, պետք է կարողանան կանգ առնել, խաղամոլները չեն կարողանում կանգ առնել։ Դու քեզ տրամադրիր գնալուն, այս տեքստն Ալեն Սիմոնյանն է գրել, մի 2 բառ եմ փոխել, ուրիշի է գրել, բայց էսօր ճիշտ քո մասին է, էս դու, էս Ալենը, պատասխանի՛ր»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Վարդանյանին՝ ասաց, թե քանի՞ տոկոսով է փոփոխություններ արել տեքստի մեջ, այդ տոկոսների հետ պետք չէ խաղալ․ «Մարդու և կապիկի ԴՆԹ-ի տարբերությունը ընդամենը 2% է։ Ձեր տեքստի մեջ այդ չնչին փոփոխությունները շատ էական բանի մասին են խոսում։ Կազինոն, իհարկե, շատ դիպուկ շեղում էր։ Ինչ վերաբերում է նրան, թե ինձ սիրում են, չեն սիրում, կարևորն այն է, որ ես եմ իրենց սիրում և ես սիրում եմ բոլոր ինձ չսիրողներին»։
Աղվան Վարդանյանը խորհուրդ տվեց Փաշինյանին՝ ասելով, որ հայելի վերցնի, այն, ինչ ասել է, ասի հայելու առաջ, և այդ տոկոսների տարբերությունը կգտնի․ «Ասա թող դարպասները բացեն, քայլելով իջի մեջները, ասա, որ սիրում ես, խոնարհվում ես, հպարտանում ես»։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես անընդհատ մարդկանց հետ եմ, մարդկանց մեջ եմ, ես Ձեզ նույնիսկ կասեմ՝ փողոցներում ես մարդկանց եմ պատահում, ովքեր շատ սուր ընդդիմադիր հայացքներ ունեն, նրանք ունեն հնարավորություն արտահայտելու իրենց կարծիքը և արտահայտում են։ Ես ոնց եկել եմ իշխանության, նենց էլ մնում եմ իշխանության։ Հայելու մեջ խոստանում եմ նայել, նույնը խորհուրդ եմ տալիս նաև Ձեզ։»։
Մանրամասները՝ տեսանյութում։