Խորհրդարանի բակում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին է պատասխանել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ բակում պատասխանեց լրագրողների հարցին՝ ասելով․ «Նախորդ անգամ ձեր բոլոր հարցերին պատասխանել եմ, չեմ կարծում՝ նոր բան կա, որին պետք է անդրադառնալ։ Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեց, և բյուջեի կատարողականն էր քննարկվում։ ԱԺ-ն ընդունե՞լ է ուղերձը։ Ինչքան ես հասկացա՝ սկի իրենք չեն ընդունել իրենց ուղերձը, որովհետև ասացին՝ հանձնաժողովում գլխադասային քննարկման ժամանակ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի եղել»:

Հրաժարականի պահանջի մասին, հայտնեց՝ եթե ՀՀ ժողովուրդը կուզենա Կառավարության փոփոխություն, ՀՀ ժողովուրդը կիրականցնի Կառավարության փոփոխություն։

Հարցին, թե ինչու են ոստիկանակական մեծաքանակ ուժեր հավաքվել Դեմիրճյան փողոցքժում, վարչապետն ասաց․ «ՀՀ յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է օրենքով կատարել իրեն վերապահված գործառույթները։ ԱԺ բնականոն գործունեությունը պետք է ապահովեն և պետք է ապահովեն քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում՝ խաղաղ հավաքի կամ հավաքի խաղաղ մասնակիցների անվտանգությունը։ Ես շատ հաճախ Հայաստանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր քաղաքացիների հետ եմ հանդիպում շփվում՝ ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր, չեզոք, ես որևէ շփումից չեմ խուսափում»։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել