Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից, մանկական մեքենաներից

«Մենք հիմա իրականացնում ենք աշխատանքներ Ազատության հրապարակը վերադարձնելու իր բուն նշանակետը, հանել ենք բոլոր ուժային սարքերը, պայմանավորվել և հանդիպում ենք ունեցել այս մեքենաների վարձակալների ու ծառայությունը մատուցողների հետ։ Շրջայցի ընթացքում առգրավեցինք որոշ քանակի մեքենաներ։ Օրինագիծ պետք է մշակվի իրենց գործունեությունը լավակարգելու, ինչ-որ սահմանափակումներով դեռ կգործեն մինչև տարածքի ընդհանուր բարեկարգումը։
Ոչ լիցենզավորված գործունեություն են այս պահին ծավալում»,- այս մասին ասում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը Երևանի քաղաքապետարանի պատրաստած ռեպորտաժում։

Նրա խոսքով՝ սա պետք է լինի զբոսավայր, որտեղ մարդիկ մինչև Օպերա հասնելը զբոսնում կամ վայելում են իրենց երեկոն, ինչու չէ նաև մարդիկ, որոնք իրենց երեխաների հետ են այստեղ զբոսնում, բայց առանց վտանգի ու առանց իրենց անդորրը խաթարելու։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել