Այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ելույթում ասաց․ «6 տարի անց ապրում ենք կորսված Արցախի և Ցեղասպանության չխմբագրվող ամոթով, խոցված ինքնիշխանությամբ, վտսնագնված ապագայով։ Մեր իրականությանը բնորոշ բառը մղձավանջն է։ Դուք իշխանության եկաք քաղաքական հետապնդումները դրոշ դարձրած, հիմա գերազանցում եք նախկին բոլոր բացասական ցուցանիշները։ Վերջերս Սոնա Ղազարյանը և ուրիշներ ակնարկում էին մարտի 1-ի կոնտեքստում իմ լռությունը․ Սոնա՛, ասեմ, որ իմ քաղաքական-ստեղծագործական կենսագրությունը ժառանգությունը ավելի երկար է, քան քո կենսաբանական տարիքը, կարելի է մի քիչ զուսպ և դաստիարակված լինել»։
Ալեն Սիմոնյանն այս խոսքերից հետո միջամտեց՝ ասելով, որ անջատեն բարձրախոսը, քանի որ խնդրել էր՝ առանց սադրանքների նիստն անցկացնել․«Մի հատ սադրեցիք, ձեն չհանեցի, հիմա իմ գործընկերոջը դու-ով դիմելով, վիրավորելով, հայտարարելով, որ անդաստիարակ ա, շարունակում եք Ձեր տեքստը, Ձեր պլինդուզը վերցրեք և զբաղեցրեք Ձեր տեղը, Դուք այլևս ելույթ չեք ունենա»։
Այնուհետև պատգամավորը դիմելով Սոնա Ղազարյանին՝ ասաց․ «Դուք, հո, լավ գիտեքի՝ Մարտի 1-ի շրջագծում գիտի՝ քանի քաղբանտարկյալի եմ այցելել, քանիսի խափանման միջոցն է երաշխավորվել, այդ թվում փողերի լվացման մեջ մեղադրվող Մատենադարանի փոխտնօրեն, այդ պահին Ձեր սկեսրոջը՝ Արշակ Բանուչյանին։ Դուք կարմիր գծեր եք հատում և դրդում անուններ հնչեցնել»։