«Եկան, հասան Երևան, և պարզվեց, որ ընդամենը պաշտոնակռիվ է»․ Ալեն Սիմոնյան

«Ես ցավում եմ, որ մեր շատ քաղաքացիներ հավատացել են ստին, որն այսօր տարածվում է: Ինչի՞ց սկսվեց այն ամենը, որ հիմա վերածվել է խորովածանոցների Բաղրամյան պողոտայի վրա: Սկսվեց նրանից, որ Տավուշն էինք տալիս, հետո Տավուշի  գյուղերն էինք տալիս, հետո Կիրանցն էինք տալիս, հետո եկեղեցին էինք տալիս, հետո եկան, հասան Երևան, և պարզվեց, որ ընդամենը պաշտոնակռիվ է: Հետո պարզվեց, որ մարդը, որն իրավական առումով չի կարող հավակնել որևիցե պետական բարձրաստիճան պաշտոնի, սառեցնում է իր եկեղեցական լինելը և չի սառեցնում իր՝ Կանադայի քաղաքացի լինելը:

Իսկ ինչո՞ւ Բագրատ Գալստանյանը չի հրաժարվում Կանադայի իր քաղաքացիությունից, որովհետև այդ դեպքում ինքը ևս մեկ հնարավորությունից՝ պաշտպանվածությունից է զրկվում: Այսինքն վաղը եթե մի բան լինի, ինքը նաև Կանադայի քաղաքացի է: Ինքը դրանից չի հրաժարվում, բայց հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին: Գոռում են՝ Բագրատ սրբազան վարչապետ, կանգնած ուրախանում է։

Ես հավատում եմ, որ Գառնիկ Դանիելյանը անկեղծ  է խոսում, բայց ես համաձայն չեմ պարոն Դանիելյանի հետ, պարոն Դանիելյանը թող մանդատը չդնի, թող դուրս գա Դաշնակցությունից, որը մեծ արհավիրքների հեղինակ է նաև, ու հասկանա, թե ինչ է կատարվում Հայաստանում: Մեր պայքարը և կռիվն իր հետ գաղափարական չէ։

Վաղը, իմ ընկալմամբ, փորձելու են բեմադրել էն օրը, երբ վարչապետ Փաշինյանը, որն այն ժամանակ ԱԺ պատգամավոր էր, փորձեց գալ իր աշխատավայր, դա իրենք փորձեցին անել գիշերը՝ սադրելով ոստիկաններին, վերջիններս ասացին՝ խնդիր չկա, և իրենք կարող են ներս գալ և խնդրեցին՝ ժողովուրդը մի քիչ հետ գնա, նրանք դրան չգնացին, դրա փոխարեն Կանադայի քաղաքացին ասաց, որ ինքն ուզում է ներս մտնել ու բնական է՝ իրեն թույլ չտվեցին»,-այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել