Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» օրակարգով

Ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշման՝ հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարվի «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» օրակարգով։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով. «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ»,- նշված է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել