2013թ. առաջին անգամ կազմակերպվում է “Business Innovation Forum”միջոցառումը

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), տեխնոլոգիական և այլ բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների միջև համագործակցությունը խթանելու և համապատասխան բիզնես հարթակ ստեղծելու նպատակով, 2013թ. առաջին անգամ նոյեմբերի 29-ից – դեկտեմբերի 1-ը ( ուրբաթ-կիրակի) կազմակերպում է “Business Innovation Forum”միջոցառումը:

Միջոցառման նպատակն է մեկտեղել բարձր տեխնոլոգիական ոլորտի գործարարներին և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների ղեկավարներին` ձևավորելով բիզնես հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, շփումների, ծրագրային ներկայացումների և հանգստի համատեղման միջոցով կձևավորվեն նախադրյալներ բիզնեսի արդյունավետության բարձրացման համար:
Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Դիլիջան քաղաքի 2 հյուրանոցային համալիրներում զուգահեռաբար: Միջոցառումը կմեկնարկի պլենար նիստով, որին հաջորդեն գործարար ներկայացումներ, կլոր սեղաններ բիզնեսի կազմակերպման վերաբերյալ, բիզնեսի կազմակերպման խնդիրների քննարկում հրավիրված խոսնակներով: Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Միջոցառման մասին առավել մանրամասն տեղեկության համար այցելեք digitec.am:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել