«Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ». Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը՝ Զախարովային

Մի քանի ճշտում հատուկ տիկին Զախարովայի համար. որպես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ` մեկնել եմ Ուկրաինա և հանդիպել եմ թե՛ ՏԻՄ իշխանությունների, թե՛ հայ համայնքի հետ: Եղել եմ նաև Բուչայում՝ մարդասիրական օգնություն փոխանցելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Տիգրան Տեր-Մարգարյանը։

«Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ:

Իմ հանդիպումներում համոզվել եմ՝ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային. Ուկրաինայում բոլորը այս պատերազմը համարում են պայքար` հանուն անկախության և ինքնիշխանության:

Տարօրինակ է, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը նախ շփոթում է ՀՀ Ազգային ժողովը Երևանի վարչական շրջանի հետ, հետո էլ փորձում միջամտել կուսակցական գործունեությանը: «Հանրապետություն» կուսակցությունը մշտապես պաշտպանել է ժողովրդավարական արժեքները և՛ երկրում, և՛ երկրից դուրս»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է Բուչա։

«Մայրաքաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարներ Տիգրան Տեր-Մարգարյանի և Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում»,- հայտարարել է Զախարովան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել