Կնոջն իր հղիությունն արհեստական եղանակով ընդհատելուն (աբորտ կատարելուն) հարկադրելու պատիժը

Քրեական օրենսգրքի հոդված 176-ը նախաեսում է կնոջն իր հղիությունն արհեստական եղանակով ընդհատելուն (աբորտ կատարելուն) կամ անձին ամլացմանը հարկադրելը` բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով, շանտաժով կամ հարկադրանքի այլ եղանակով`պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մերձավոր ազգականի կամ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կամ

2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ հանգեցրել է նրա կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել