Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
Արմեն Դանիելյանը 2002 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2003 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր:
Ռուբիկ Մխիթարյանը 2013 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2016 թվականի հունվարի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀՀ Նախագահի 2016 թվականի մայիսի 23-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Մանվել Շահվերդյանը նախագահի 2019 թվականի նոյեմբերի 29-ի ՆՀ-276-Ա հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-27-Ո-58 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020 թվականի մայիսի 20-ի ՆՀ-90-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: