Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի օգնականը

Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’ Բրայենը։ Ջեյմս Օ’ Բրայենը Հայաստանում կլինի հունիսի 10-12-ը։

Այդ մասին հայտնում են ԱՄՆ պետդեպարտամենտից։

Պետքարտուղարի օգնականը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին։ Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի անդամների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել