Մեծ Մասրիկում ծնվել է ընտանիքի 9-րդ երեխան

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի բնակիչներ Արմեն Մանուկյանի և Աննա Շաբոյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

«Նորածինը տղա է, 2770 գրամ քաշով և 51 սմ հասակով։

Փոքրիկի ծնունդը գրանցվել է 2024 թվականի մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բժշկական կենտրոնի ծննդատանը։

Նորածինն ունի 2 եղբայր և 6 քույր»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել