Վերականգնվել է ջրամատակարարումը Ալավերդու Դեբեդ թաղամասում, Մեծ Այրումի ջրագծի անցկացումից ամենաուշը վաղը դրական լուրեր կունենանք։ Այս մասին հայտնում է պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«Իսկ մինչ այդ Ախթալայում և Մեծ Այրումում գործում է 4 տոննա տարողությամբ ջրատար մեքենա` Ճոճկանից մատակարարելով ջուր։ Բացի այդ, ամեն օր այս բնակավայրերն ու թաղամասերն ապահովվել են 5 լիտր տարողության հարյուրավոր տարրա ջրով։
Այսպիսով` աղետի գոտու բնակավայրերում շուրջ 90 տոկոսով լուծված են գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, կապի խնդիրները։
Այն սակավաթիվ հատվածներում, որտեղ դեռ խնդիր կա, ինտենսիվ աշխատանք է տարվում»,-նշվում է հայտարարության մեջ։