«ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինի, եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն՝ դա պետք է տեսնեք ուրիշ տեղ, և այդ տեղը կապ չունի ՀՀ Կառավարության և կառավորղ մեծամասնության հետ։
ՀՀ-ն ունի ինքնիշխան տարածք՝ 29 հազար 743 քառ․ կմ և այդ տարածքն անձեռնմխելի է։
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նշեց․ «Դուք բոլորդ ծանոթ եք դրան, և «Խաղաղության խաչմերուկ» նախագծում մենք արտահայտել ենք մեր բոլոր պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ և մենք պատրաստ ենք ցանկացած պահի գնալ այդ նախագծի իրականացմանը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, ինչու, որովհետև այդ նախագիծն ակնհայտորեն տարածաշրջանային նշանակություն ունի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ։