«Արդբեջանի նախագահի կողմից հնչել են հայտարարություններ, որ իրենք հավատարիմ են Պրահայի պայմանավորվածություններին, հավատարիմ են Ալմա-Աթայի հռչակագրին»․ Նիկոլ Փաշինյան

«Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու, խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ և ես հույս ունեմ, որ ձեռք կբերվեն։

Ավելի ճիշտ, այդ համաձայնությունները ձեռք բերված են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, դրանից հետո Սոչիում, Բրյուսելում, առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դա վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ։ Կարծում եմ՝ մենք ունենք հնարավորություն օր առաջ այդ աշխատանքն ավարտելու, տեղ, ժամ, դա ուրիշ հարց է, որը լրացուցիչ կքննարկվի։

Բարձրագույն մակարդակում, այսինքն՝ Արդբեջանի նախագահի կողմից հնչել են հայտարարություններ, որ իրենք հավատարիմ են Պրահայի պայմանավորվածություններին, հավատարիմ են Ալմա-Աթայի հռչակագրին»,-նշեց Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել