«Հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր»․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած դեպքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդրադարձել է իրավապահների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Սարդարապատի հուշահամալիր այցելելուն խոչընդոտելու դեպքին։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց․

«Վահափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր։ Ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր։ Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառը եկել է իր քաղաքական կոմղնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե՞ այլ նպատակադրմամբ։
Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք։

Խնդիրը որևէ շարժման մասնակցել-չմասնակցելու մեջ չէ, Հայաստանի ցանկացած քաղաքացի ունի իրավունք և ազատություն մասնակցելու կամ չմասնակցելու որևէ շարժման, խոսքը սրա մասին է։ Նրա կողմից ղեկավարվող շարժումը դրանից առաջ արել էր խոչընդոտելուն միտված կամ եթե ոչ միտված, առնվազն այդպիսի խոչընդոտներ ստեղծելու պայմաններ ձևավորող գործընթաց»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել